Նաոմի Քեմփբելն ու Բելլա Հադիդը՝ ներքնազգեստի սեքսուալ գովազդային արշավում

18:41   13 օգոստոսի, 2019

Ծագումով Պաղեստինից Բելլա Հադիդը եւ բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը նկարահանվել են ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստի գովազդում։ Հոլովակը հրապարակվել է ապրանքանիշի YouTube-յան պաշտոնական էջում։ Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Դենիել Ջեքսոնն է։

Կադրերի մի մասը սեւ-սպիտակ են, մյուսները՝ գունավոր։ Գովազդում մոդելները տարբեր դեկորացիաների ֆոնին ցուցադրում են ներքնազգեստը։ Լուսանկարներից մեկն արվել է մեծ մահճակալ ունեցող սենյակում, որի վրա լուսանկարվել է Բելլա Հադիդը։

Բացի Հադիդից եւ Քեմփբելից՝ նկարահանմանը մասնակցել են ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Կորնելիուս Բեքհեմը, ավստրալացի դերասան Ջեյքոբ Էլորդին, ամերիկացի դիջեյ Թոմաս Ուեսլին, որը հայտնի է որպես Diplo, ամերիկացի երգչուհի Բեթ Դիտոն, չինացի երգիչ Չժան Իսինը, չինացի դերասանուհի Լին Յունը, պլյուս չափի մոդել Հեյլի Ֆոսթերը, ամերիկացի մոդել Կարա Թեյլորը, մոդել Էբի Չեմփիոնը եւ ամերիկացի դերասան Մեթյու Նոզկան։  



© NEWS.am STYLE