Օլգա Բուզովան զայրացրել է հետեւորդներին՝ իրեն «блокадница» անվանելով ափսեն գռեհիկ կերպով դատարկելու համար (վիդեո)

20:13   13 օգոստոսի, 2019

Օլգա Բուզովան հավանաբար վերջին տարիների գլխավոր նյուզմեյքերն է։ Սոցիալական ցանցում նրա գրեթե յուրաքանչյուր հրապարակում նորությունների առիթ է դառնում։ Օրերես աստղը կարճ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է ուտելու ընթացքում։ Երբ նրա ափսեն դատարկվում է, նա լպստում է այն, ինչից հետո ասում է՝ «Ես «блокадница» եմ»։ Նա հոլովակը մակագրել է հետեւյալ կերպ. «Բռնացրի՞ք։ Ընդհանրապես ես լեդի եմ, բայց տանը կարելի է»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ольга Бузова (@buzova86)

Բուզովայի հետեւորդները չեն գնահատել այդ արտահայտությունն ու նշել են, որ հարկավոր չէ առանց մտածելու այդպիսի բառեր գործածել։ «Նույնիսկ մի համարձակվիր գործածել այդ սուրբ բառը», «Օլյային մի փոքր համակրակնքով եմ վերաբերվում: Բայց այդ բառն առհասարակ տեղին չէր»,- գրել են դժգոհ հետեւորդները։

Ольга Бузова облизала тарелку

Պետերբուրիգից գրող Ալեքսանդր Պելեւինը «ВКонтакте»-ի իր ջում կասկածներ է արտահայտել նրա IQ-ի մակարդակի վերաբերյալ. «Հասկանում եմ՝ դժվար է վերահսկել խոսքը, երբ գանգատուփում նույնիսկ շատ բարակ նյարդ չկա»։



© NEWS.am STYLE