Շատ նման է․ Ալյոնա Շիշկովան նմանակել է Դեյեներիս Թարգարիենին

22:06   13 օգոստոսի, 2019

Թիմաթիի նախկին սիրելին սիրում է բյութի փորձարկումներ։ Այս անգամ մոդելը որոշել է երկարացնել վարսերը, փոխել գույնը։ Ալյոնա Շիշկովայի նոր կերպարի վրա աշխատել են «13 Beauty by Black Star» սրահում։ Նա ներկայացել է ալիքավոր, մասամբ հյուսած վարսերով։

Картинки по запросу дейенерис таргариен шишкова

Մոդելը վարդագույն երանգի մեղմ շպարով է, որը շատ գեղեցիկ կերպով համադրվում է կապույտ աչքերի հետ։ Ալյոնայի լուսանկարին կից երկրպագուները հայտարարել են, որ նա շատ նման է «Գահերի խաղը» հեռուստասերիալից հայտնի Դեյեներիս Թարգարիենին, որին մարմնավորել է Էմիլիա Քլարքը։

Картинки по запросу дейенерис таргариен шишкова

Ալյոնայի երկրպագուները գնահատել են նրա նոր կերպարը։ Շատերը հրճվել են՝ մոդելին տեսնելով առանց մազափնջի եւ վարսերի նախկին երկարության․ «Առանց մազափնջի եւ երկար վարսերով շատ գեղեցիկ է։ Այլեւս մի կրեք ձեր վարսերը», «Ամեն դեպքում երկար վարսերն ավելի գեղեցիկ են, պարզապես գեղեցկուհի ես», «Այ սա ուրիշ բան»։ Մնացածը Ալյոնային համեմատել են «Գահերի խաղը» հեռուստասերիալից հայտնի հերոսուհու հետ․ «Դեյեների՞ս», «Վիշապների թագուհի», «Վիշապների նոր մայրը»։ Այդուհանդերձ եղել են նաեւ այլ մեկնաբանություններ։ Ոմանց Ալյոնան հիշեցրել է առասպելական հմայիչ հերոսուհու հետ, մյուսներին՝ վիկինգների կնոջը, երրորդներին՝ «Աննա» ֆիլմի գլխավոր հերոսուհուն։

Լուսանկարը՝ Popcake.tv



© NEWS.am STYLE