Ռուսական հայտնի ռոք խումբը ներկայացրել է «Բարեւ Արարատ» երգի տեսահոլովակը

20:47   13 օգոստոսի, 2019

Ռուսական հայտնի «Маша и Медведи»-ի խումբը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Բարեւ Արարատ» երգի հիման վրա։ Համերգային պրեմիերան տեղի էր ունեցել 2016թ.-ին, իսկ 2018-ին թողարկվել է սինգլ տարբերակում։

Հետագայում «Բարեւ Արարատ» երգը կներգրավվի խմբի «Зимородок» ալբոմում։ Ինչպես հայտնում է rRock.ru-ն, հայտնի խմբի առաջիկա պլանների մեջ է մտնում նաեւ թվով երկրորդ` «РастаМаха» ձայնասկավառակը։

«Маша и Медведи»-ն ռուսական ռոք խումբ է, որը ստեղծվել է Մարիա Մակարովայի կողմից` 1997թ.-ին։  Խումբը հայտնի է դարձել «Земля» երգից հետո, որը հնչել է «Брат 2» ֆիլմում։



© NEWS.am STYLE