Լեոնարդո դի Կապրիոյի եւ նրա 22-ամյա ընկերուհու իտալական արձակուրդները (ֆոտո)

19:12   14 օգոստոսի, 2019

44-ամյա Լեոնարդո դի Կապրիոն իտալական արձակուրդներն անցկացնում է 22-ամյա մոդել Կամիլա Մորոնեի հետ… Լեոն եւ Կամիլան լողում են զբոսանավով եւ կանգ առնում շքեղ հյուրանոցներում։

Զույգին նկատել են Իտալիայում գտնվող Պոնցա կղզում, ուր զբաղվել են ջրային սպորտով։

View this post on Instagram

A post shared by Leonardo DiCaprio (@leodicapriothebest) on

Երջանիկ Կամիլան Instagram-յան էջում հրապարակել է Սարդինիայի արեւելյան ափին գտնվող Կոստա Սմերալդայի գեղատեսիլ ափի լուսանկարներով։ «Իտալական ամառ»,- գրել է նա։  

Նա մարմնագույն զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։

Կամիլան ցույց է տվել նաեւ Isola di Capri վայրում հանգստացող մարդկանց։ «Իտալացիներն իսկապես գիտեն՝ ինչպես անել դա»,- նշել է Մորոնեն։

Լեոնարդոն եւ Կամիլան հանդիպում են 2017թ.-ի դեկտեմբերից։ Օսկարակիր դերասանի շրջապատում ասում են, որ նա մոդելի հետ հարաբերությունները շատ լուրջ է ընդունում։ Եվ կարծես թե Կամիլան եւս. նա ըներացել է Լեոյի մտերիմ ընկերների հետ եւ կիսել նրա հետաքրքրությունները։ Ավելի վաղ Կամիլան սիրելիին ուղեկցել է Կաննում «Մի անգամ Հոլվիվուդում» ֆիլմի պրեմիերային։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, Splash News, BlackGrid



© NEWS.am STYLE