«Раскатала губу». Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը ծաղրել է մեծացրած շուրթերով կանանց

10:12   14 օգոստոսի, 2019

Շոոմեն Գարիկ Մարտիրոսյանի կինն Instagram-յան էջում որոշել է ծաղրել աղջիկներին ու կանանց, որոնք չափից շատ են տարվում կոնտուրային պլաստիկայով։ Կամ, ժողովրդական լեզվով ասած, «գեղեցկության ներարկումներով»։

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Նա լուսանկար է հրապարակել, որում ֆոտոշոփի օգնությամբ չափից շատ մեծացված են շուրթերը եւ զվարճալի տեքստ է գրել այդ թեմայի վերաբերյալ. «Աղջիկներ, ցանկանում եմ ձեզ խորհուրդ տալ «Ոսկե ձկնիկ» սրահը։ «Раскатала губу» հայտնի արտահայտությունը հենց մեր մասին է։ Հենց այստեղ ձեր շուրթերը կդարձնեն ուռած, որոնք ինչ-որ անհեթեթ, հրեշավոր սխալի պատճով ձեզ բնությունից բաժին չեն հասել։ «Չի տվել մայր բնությունը, կսարքենք ինքներս»,- ահա «Ոսկե ձկնիկի» հաճախորդների նշանաբանը։ Պրոցեդուրան երկար ժամանակ չի խլի։ Արդեն մեկ ժամ անց դուք կարող եք սովորական կենսակերպ վարել եւ չսահմանափակել ֆիզիակական ծանրաբեռնվածությունը։ Ուշադրություն դարձրեք, որ միայն օգոստոսին է զեղչ գորրծում մշտական հաճախորդների համար, վերին շրթունքի համար՝ 20 տոկոս, ներքեւինի համար՝ 10։ Սրահը ձեզ նաեւ երեք ամսվա երաշխիք է տալիս, եւ ձեր շուրթերը ոչ մի դեպքում չեն ջնջվի»։

Հետեւորդներն, իհարկե, գնահատել են Լեւինայի հումորը։ «Կարծեցի, թե սա Վիկտորյա Բոնյան է», «Ափսոսում եմ, որ միան բնական աղջիկներն են հասկանում Ձեր նուրբ սարկազմը», «Եթե գոնե մեկ աղջիկ, որը կտեսնի ձեր լուսանկարն ու կմտափոխվի իր հետ անել սա, դա հաղթանակ կլինի»,- գրել են նրանք։

Жанна отдыхает в Италии

Հիշեցնենք՝ վերջերս Մարտիրոսյան-Լեւինա զույգը հանգստանում էր Իտալիայում եւ կիսվում տպավորություններով, զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով։ Շոումենի կինը մարտահրավեր է նետել Վոլոչկովային, ցույց տվել բոլոր կանանց երազանքը, իսկ Գարիկ Մարտիրոսյանը պատմել էր՝ ինչպես է քանդվել Կոլիզեյը, գովել իր ստվերը ու հայկական դրոշ տեսել ամենաանսպասելի վայրում։



© NEWS.am STYLE