Հոգնեցրե՞լ է. Topshop-ի սեփականատերը լքել է «ամենագեղեցիկ հանցագործին»

12:12   14 օգոստոսի, 2019

Միլիարդատիրոջ դուստր, Topshop-ի կայսրության սեփականատեր Քլոե Գրինը հեռացել է «ամենագեղեցիկ հանցագործ» Ջերեմի Միքսից։ Զույգի հարաբերությունները չի փրկել նույնիսկ որդու ծնունդը, սակայն հանուն երեխայի Քլոեն եւ Ջերեմին ստիպված են լինում շփվել։ Այս մասին հայտնել են զույգի շրջապատից։

Գրինի եւ Միքսի հարաբերություններում խնդիրների մասին տեղեկությունները հայտնվել են դեռ այս տարվա մայիսին։ Ջերեմին Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվեց ազդեցիկ շիկահերի հետ, սակայն ամեն կերպ հերքում էր, որ ինքն ու Քլեոն խնդրներ ունեն։ Սակայն երբ օրերս պապարացիները 28-ամյա Գրինին լուսանկարել են այլ տղամարդու հետ համբուրվելիս, ամեն ինչ իր տեղն է ընկել։

Հետաքրքիր է, որ հանուն Topshop-ի կայսրության ժառանգորդի հետ հարաբերությունների Միքսը թողել է ընտանիքը՝ կնոջն ու երեխաներին։ Ավելին, հենց Քլոեն է Ջերեմիին ծանոթացրել բազմաթիվ անվանի դիզայների ու հայտիների, այդ թվում Լեոնարդո դի Կապրիոյի հետ։ Լրատվամիջոցներն այժմ գրում են, որ միլիարդատիրոջ հետ սիրավեպի պատճառով «ամենագեղեցիկ հանցագործը» թողել է մոդելային կարիերան եւ այժմ, կարծես թե, ստիպած կլինի ինքնուրույն վաստակել եւ կրկին պոդիում վերադառնալ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ The Sun, BlackGrid



© NEWS.am STYLE