Հմայիչ ու նուրբ. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

10:43   14 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ գույնի շապիկ է կրում։ Նա երեկոյան սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մարինկան լուսանկարը չի մեկնաբանել, միայ սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր ամառային, հմայիչ կերպարում։ Նա զոլավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Մարինկան հրապարակմանը կից մեկնաբանություն չէր կատարել, սակայն նրա երկրպագուները նրան հաճոյախոսություններ էին շռայլել։



© NEWS.am STYLE