Խորը լանջաբացվածքով հագուստ, խոշոր աքսեսուարներ. Ջուսի նոր լուսանկարը

12:43   14 օգոստոսի, 2019

Երգչուհի Ջուսը, որը գրեթե միշտ տարբերվում է համարձակ հանդերձանքներով, ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Ջուսը փոռավոր հագուստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Երգչուհին որպես աքսեսուար թիթեռի տեսքով վզնոց է ընտրել։ Մազերը կապված են, երգչուհին նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը Ջուսի հետ զրուցել էր նոր դաջվածքի մասին։ «Երբ Իրինա Ալեգրովայի հետ Իսրայել էինք գնացել հյուրախաղերի, այնտեղ ամեն օր ցերեկվա ամենակիզիչ ժամին, երբ իրականում չէր կարելի, պառկում էի տաք ավազի վրա՝ արեւայրուք ընդունելու նպատակով, ինչի հետեւանքով, բնականաբար մաշկս այրվեց եւ որովայնիս ու մեջքիս հատվածում արեւից մուգ շագանակագույն հետքեր մնացին: Միշտ երազել էի ունենալ այնպիսի դաջվածք, որը կփակեր այդ հետքերը»,- պարզաբանել է երգչուհին՝ հավելելով, որ դաջվածքի ընտրությունը պատահական չի եղել: Յուրաքանչյուր պատկեր ունի իր կոնկրետ բացատրությունը։



© NEWS.am STYLE