Կարա Դելեւինն ամբողջությամբ մերկացել է ամսագրի ֆոտոշարքի համար եւ պատմել սեքսուալության մասին

13:11   14 օգոստոսի, 2019

Հայտնի մոդել Կարա Դելեւինը, որի մասին օրերս տեղեկատվություն էր տարածվել, թե նա ամուսնացել է դերասանուհու հետ, ամբողջությամբ մերկ վիճակում նկարահանվել է գայթակղիչ ֆոտոշարքում։

Նա մասնակցել է «Marie Claire» ամսագրի նորաձեւ ֆոտոշարքին։ Կադրում թոփ մոդելը պառկած է կանաչ գույնի կաշվե բազմոցին։ Նրա համար նյուդ երանգի դիմահարդարում է ընտրվել։ Կադրում է հայտնվել Կարայի նոր դաջվածքը «А» տառի տեքով։ Մոդելն այն արել է ի պատիվ նոր սիրելիի՝ 29-ամյա Էշլի Բենսոնի։

Кара удивила поклонников откровенной фотографией

Անկեղծ հարցազրույցում Դելեւինը պատմել է ռոմանտիկ հարաբերությունների սկզբի մասին։ «Մեզանից ոչ ոք այդ զգացմունքը մտադրված չի որոնել։ Ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակ բնական կերպով։ Մենք հասկացանք, որ ցանկանում ենք միասին լինել»,- պարզաբանել է Կարան։

Սուպերմոդելը խոսել է նաեւ սեռերի միջեւ տարբերությունների մասին։ «Կարծում եմ՝ գենդերի գաղափարն արդեն վաղուց վարկաբելել է իրեն։ Ես ինքս ինձ նույնքան տղամարդ եմ զգում, որքան կին»,- հայտնել է նա։  

Влюбленные редко говорят о своих отношениях

Դելեւինը պատմել է, որ շատ բանի համար է շնորհակալ Էշլիին։ «Նա ինձ օգնել է բացել աչքերս եւ տեսնել, թե ով եմ ես։ Ազատվել ընդունված շրջանակներից ու ազատ լինել։ Էշլին ինձ իսկական սեր ու ընդունել է սովորեցրել։ Ի դեպ, դա, պարզվում է, ավելի բարդ է, քան ես ենթադրում էի»,- հայտնել է թոփ մոդելը։

Делевинь является одной из самых востребованных моделей

Օգոստոսի սկզբին Դելեւինն ու Բենսոնը գաղտնի ամուսնացել են Լաս Վեգասում։ Միայն թե հարսանիքն ավելի շատ կատակի էր նման։



© NEWS.am STYLE