«Քեզ ուղարկեց ինձ Աստված, որ ես հասկանամ՝ ինչու են կյանքն ու ծով փորձություններն ինձ տրված». Սիլվա Հակոբյանի հուզիչ գրառումը դստեր մասին

14:11   14 օգոստոսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն օրեր առաջ առաջին անգամ մայր է դարձել, ջերմ գրառում է արել նորածին դստեր մասին։

Իր միկրոբլոգում երգչուհին լուսանկար է տեղադրել փոքրիկի հետ ու գրել. «Քեզ ուղարկեց ինձ Աստված, որ ես հասկանամ՝ ինչու է կյանքն ու ծով փորձություններն ինձ տրված։  Անսահման շնորհակալ եմ ես երկնքին քեզ համար։ Դու իմ ամենանվիրական ու իրական ԵՐԱԶԱՆՔ։

Հ.Գ. Անչափ շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների եւ ջերմ բարեմաղթանքների համար։ Մենք Ձեզ Սիրում ենք»։

View this post on Instagram

A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial) on

Օրեր առաջ Սիլվա Հակոբյանը կարճ հոլովակ էր հրապարակել, որում պատկերված էր ամուսնու հետ։ Նրանք գույնզգույն փուչիկներ էին բաց թողնում երկինք։ «Մի փունջ երազանք մեր Միլայի համար»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE