«Ոճը՝ սպորտային, տրամադրությունը՝ ամառային». Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարները

13:45   14 օգոստոսի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ նա նախապատվություն է տվել սպորտային կերպարին։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Նա խոշոր աքսեսուարներ է ընտրել՝ ականաջօղեր, ժամացույց եւ արեւային ակնոց։ Կերպան ամբողջացրել է վառ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ոճը՝ սպորտային, տրամադրությունը՝ ամառային»,- այս գրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Արփինե Հովհաննիսյանը սպիտակ շապիկ էր կրում եւ ջինսե ժիլետ։ Ոճային կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վառ ականջօղեր, ժամացույց եւ նուրբ վզնոց։ Մեկնաբանություններում Արփինե Հովհաննիսյանը կատակել էր՝ գրելով. «Բա գիտեիք ամբողջ կյանքս.... ջինս չե՞մ հագել»։

Գլխավոր լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE