Խոշոր աքսեսուարներ եւ տոպ. Հասմիկ Խոջյանի կերպարը

16:46   14 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին դեղին տոպ է կրում։ Նա արտահայտիչ շպար է ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղեր։ «Եկեք մեկնաբանենք միայն էմոջիներով։ Ո՞րն է քո ամենասիրելի էմոջին»,- երկրպագուներին է դիմել դերասանուհին։

Օրեր առաջ դերասանուհին իր միկրոբլոգում պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Ի պատասխան նրանցից մեկի նկատառմանը, որ նոր սանրվածքը շատ գեղեցիկ է, դերասանուհին լուսանկար էր տեղադրել, որում վառ, կիպ զգեստ էր կրում եւ գրեթե շպարված չէր։ Հարցին, թե ինչը երբեք չի ների, Հասմիկ Խոջյանը պատասխանել էր. «Մարդուն կարելի է ներել ամեն ինչ, եթե նա գիտակցաբար ընդունում է իր սխալը կամ թերացումը...»։



© NEWS.am STYLE