«Երկնքի ու երկրի սահմանագծից այն կողմ լիակատար ազատությունն է...». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Միկոնոսից

17:39   14 օգոստոսի, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Միկոնոսում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա սպիտակ, ժանեկավոր զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Մայրամուտին նայող հողմաղացները... Տեսնես՝ ես ինչու՞ եմ հորիզոնն էսքան սիրում: Ազատություն կա մեջը: Երկնքի ու երկրի սահմանագծից այն կողմ լիակատար ազատությունն է...

Լուսանկարն անելիս ճապոնացիների մի մեծ խումբ ինչքան ուժ ու ապարատ ուներ ինձ հա նկարում էր. ուզում էի հարցնել. «կարող ա՞ ինձ էլ եք հողմաղացի տեղ դրել», էն էլ ճապոներենս չբավեց... ստիպված լիքը նկարվեցի, բայց էդ ինչքաաաաան են նկարում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա սպիտակ հագուստ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ես կասեմ մի բան, այսօր շտապեք տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում» տեսնել, չի ստացվում: ՇՏԱՊԵՔ, որովհետեւ  հետո պարզապես կարող է շատ ուշ լինել...

Նաև մի քանի խորհուրդ իմ պաշտելի Էկզյուպերիից: Գուցե պետք գա... Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաեւ քո մոլորակը: Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը: Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել: 

Մարդիկ արդեն ժամանակ չունեն որեւէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել եւ հենց դրա համար էլ մարդիկ այլեւս բարեկամներ չունեն... Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»։ Հավերժ ակտուալ եւ հուզիչ։ Իսկ ո՞ր տողերն եք դու՛ք մտապահել»։



© NEWS.am STYLE