Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան լուսանկարն Անապայում հանգստից

19:41   14 օգոստոսի, 2019

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանիքի հետ հանգստանում է Անապայում, որտեղից արդեն հասցրել է մի քա նի լուսանկար հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարում Անահիտը պատկերված է ամուսնու ու ավագ որդու հետ։ Դերասանուհին շպարված չէ, իսկ մեկնաբանություններում հաճելի օր է մաղթել երկրպագուներին։ Մյուս լուսանկարը, որում Անահիտը պատկերված է ամուսնու հետ, դերասանուհին հետեւյալ կերպ է մեկնաբանել․ «Մի տեսակ գրքային ստացվեց ... Ես եւ Նա...»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անահիտը պատկերված էր որդու հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրան, իսկ մեկնաբանություններում մեջբերել էր Պարույր Սեւակի խոսքերը. «Մի մոռացիր երբեք, տղա՛ս. Ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում՝ ոնց էլ շուռ տաս,- Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ... Սեւակ»։



© NEWS.am STYLE