Լուսինե Թովմասյանը ջերմ լուսանկար է հրապարակել դստեր հետ

21:41   14 օգոստոսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է գեղեցկուհի դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր մեղմ ժպտում են։ Լուսինեն սպիտակ հագուստ է կրում եւ նուրբ վզնոցներ։ Մեկնաբանություններում նա նշել է, որ ուրախ է իր արքայադստեր հետ անցկացված ժամանակի համար։

Օրեր առաջ գեղեցկուհին հրապարակել էր որդու առաջին լուսանկարը։ Ջերմ ընտանեկան լուսանկարի մեկնաբանություններում Լուսինեն գրել էր. «Լույս աշխարհ եկավ նա... նա, ով այնքան սպասված եւ այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք եւ երջանկություն... շնորհակալ ենք, որ ընտրեցիր հենց մեզ եւ փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք 04.08.2019»։



© NEWS.am STYLE