Սլացիկ ոտքեր, լողափնյա կերպար․ Շողեր Թովմասյանի լողազգեստով լուսանկարները՝ Սոչիից

22:03   14 օգոստոսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։ Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է լողափնյա կերպարում։ Շողերը կրում է վառ երանգի լողազգեստ, գունավոր վերնազգեստ։ Դերասանուհին առանց շպարի է։ Հրապարակմանը կից Շողերը նշել է #Սոչի2019 հեշթեգը։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ոճային, վառ լուքով։ Շողերը կրում էր վառ երանգի, ուլտրակարճ զգեստ, կարմիր բարձրակրունկներ։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE