«Մեր գործն էլ գործ չի»․ Մկրտիչ Արզումանյանի ամառային լուսանկարն ու հումորային գրառումը

23:42   14 օգոստոսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է զվարճալի կերպարում։ Հումորիստը լողափին է, իսկ կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Մեր գործն էլ գործ չի: Ամբողջ օրը ջրի ու ավազի մեջ...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը բժշկի կերպարում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Իշխանամետ բուժում»։ Հետեւորդները նշեն էին, որ հիշում են դերասանի այդ դերը։



© NEWS.am STYLE