Անջելինա Ջոլին վիրահատությունից հետո ցուցադրել է կուրծքը (ֆոտո)

13:14   10 հուլիսի, 2013

Անջելինա Ջոլին, ով քաղցկեղի վտանգի պատճառով կաթնագեղձի հեռացման վիրահատություն կատարեց, Հավայան կղզիներում է: Լրագրողները նրան տեսել են սեւ տաբատով, սեւ լայնեզր գլխարկով եւ կրծքի հատվածում խորը կտրվածքով շապիկով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

 


Հիշեցնենք, որ Հոլիվուդի 38-ամյա աստղը կղզիներ է եկել որդիների՝ 11-ամյա Մեդոքսի եւ 9-ամյա Պաքսի հետ: Տասնյակ երկրպագուներ դերասանուհուն դիմավորել են օդանավակայանում եւ ինքնագիր խնդրել: Անջելինան ոչ ոքի չի մերժել:

 

Աստղը մտադիր է Հավայան կղզիներ բերել նաեւ մյուս 4 երեխաներին:

 

Հավայան կղզիներում դերասանուհին նկարահանելու է Unbroken ֆիլմը՝ Լաուրա Հիլենբրանդի վեպի հիման վրա: Անջելինան սպասում է նաեւ Բրեդ Փիթի ժամանելուն: Ամբողջ ընտանիքն այստեղ կմնա 8 շաբաթ: Այդ ընթացքում նախատեսվում է ավարտել ժապավենի նկարահանումները:

Նշենք, որ վերջին շրջանում Փիթը, Ջոլին եւ երեխաները շատ են ճամփորդում: Նրանք 3 օրվա ընթացքում եղել են Լոնդոնում, Փարիզում եւ Բեռլինում: Ճանապարհորդության նպատակը Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ World War Z նոր ֆիլմը ներկայացնելն էր:

Հիշեցնենք, որ Ջոլին հունիսի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ ելույթ էր ունեցել ռազմական հակամարտությունների ժամանակ կանանց հանդեպ բռնության մասին զեկույցով: Նա խիստ քննադատել էր այդ հարցում ՄԱԿ-ի անգործությունը:



© NEWS.am STYLE