«Բրեդ Փիթը չի կարող ծեծել Բրյուս Լիին, իսկ Քլիֆ Բութը կարող է». Քվենտին Տարանտինո

11:23   15 օգոստոսի, 2019

Կուլտային ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատասխանել է իր հասցեին քննադատությունը, որը կապված է այն հանգամանքի հետ, որ Բրյուս Լիի կերպարը «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմում չափազանց ծիծաղելի եւ մեծամիտ է ստացվել, հայտնում է GQ-ն։

Մոսկվայում մամուլի ասուլիսի ընթացքում նա բացատրել է, որ Բրյուս Լին, իսկապես, մեծ կարծիք ուներ իր մասին եւ խոսոտավանել է, որ կարող է հաղթել նույնիսկ Մուհամեդ Ալիին։ «Ես պարզապես չեմ հորինել այդ կերպարին, դա հասատում է նրա կենսագրությունը»,- Բրյուս Լիի բնավորության մասին ասել է Տարանինոն։

Տարանտինոն նաեւ իրական է համարում, որ ֆիլմում Բրեդ Փիթի հերոս Քլիֆ Բութը կարողացել է հաղթել Բրյուս Լիին։

«Բրեդ Փիթը չի կարող ծեծել Բրյուս Լիին, բայց Քլիֆ Բութը կարող է։ Դա նույնն է, երբ հարց է առաջանում՝ արդյոք Դրակուլան կհաղթի՞ Բրյուս Լիին։ Իհարկե, կհաղթի Դրակուլան։ Կլիֆի դեպքում եւս նույնն է»,- հեգնական նկատել է ռեժիսորը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ GQ, EG, Esquire  



© NEWS.am STYLE