Ինչու են Ալլա Վերբերին հուղարկավորել փակ դագաղով

12:24   15 օգոստոսի, 2019

Ոճի կուռք, Մոսկվայի Գլխավոր ունիվերսալ խանութի նորաձեւության գծով տնօրեն Ալլա Վերբերին, որին հուղարկավորել են կանադական Տորոնտո քաղաքում, ճանապարհել են արքայադստեր նման։ Գործարար կնոջը դիզայներական հագուստ եւ զարդեր են հագցրել, որոնք նա սիրել է կենդանության օրոք։ Ընդ որում, նրան հուղարկավորել են փակ դագաղով։

Պարզվում է՝ դա արվել է երկու պատճառով։ Հայտնի է, որ Ալլա Վերբերը մահացել է մենինգոկոկային վարակից, որը ծայրահեղ վտանգավոր է առողջության համար։ Հարազատները որոշել են ռիսկի չդիմել, քանի որ ինչ-որ մեկը կարող էր վարակվել դրանով։

Այս հիվանդությունը հաշված ժամերի ընթացքում առաջացնում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում եւ ծանր բակտերիալ մենինգիտ։ Փակ դագաղով հուղարկավորելու պատճառներից մեկն էլ  հրեական սովորությունն է, որն արգելում է հանգուցյալի դին ցուցադրել։

Հիշեցնենք՝ Ալլա Վերբերը մահացել է օգոստոսի 6-ին Իտալիայում, ուր ժամանել էր հանգստանալու կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հոբելյանից հետո։ Արարողությունները տեղի են ունեցել թուրքական Բոդրումում։ Վերբերի մահը շոկային է եկել մոսկովյան նորաձեւ հանրության համար։

Աղբյուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE