«Երբ երջանկությունն անուն ունի». Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը

10:53   15 օգոստոսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն օրերս է մայր դարձել, կիսվել է ջերմ լուսանկարով:

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է), հրապարակված լուսանկարում պատկերված է երգչուհու փոքրիկ դստեր ոտքը: Սիլվա Հակոբյանը լուսանկարն ուղեկցել է ջերմ մեկնաբանությամբ: «Երբ երջանկությունն անուն ունի»,- գրել է նա` օգտագործելով «Միլա» հեշթեգը:

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր տեղադրել փոքրիկի հետ ու գրել. «Քեզ ուղարկեց ինձ Աստված, որ ես հասկանամ՝ ինչու է կյանքն ու ծով փորձություններն ինձ տրված։  Անսահման շնորհակալ եմ ես երկնքին քեզ համար։ Դու իմ ամենանվիրական ու իրական ԵՐԱԶԱՆՔ։

Հ.Գ. Անչափ շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների եւ ջերմ բարեմաղթանքների համար։ Մենք Ձեզ Սիրում ենք»։



© NEWS.am STYLE