70-ականների ոճով. Եփրիկյանն ու Վարնավան ծիծաղեցրել են լողազգեստով լուսանկարով

13:23   15 օգոստոսի, 2019

«Comedy Woman»-ի անդամներ Նատալյա Եփրիկյանն ու Եկատերինա Վարնավան հաճախ են սոցիալական ցանցերում համատեղ զվարճալի լուսանկարներ հրապարակում։

Վերջին լուսանկարը (ամենայն հավանականությամբ, այն արվել է ծրագրի նոր թողարկման նկարահանման ընթացքում) տեղադրել է Վարնավան։ Նրանց ձեռքին սերֆինգի տախտակ է, նրանք 1970-ականների ոճով լողազգեստ են կրում, իսկ Նատալյա Անդրեեւնան՝ նաեւ ծաղկավոր գլխարկ։ Եկատերինան լուսանկարը ստեղծագործական ձեւով է մեկնաբանել. «Victoria’s Secret’-ի ցուցադրություն, 1979թ․։ Ետնաբեմ»: Եփրիկյանը հավելել է․ «Այդ ժամանակ արդեն լողազգեստների վրա այֆոններ էին նկարում»։

View this post on Instagram

A post shared by КАТЯ ВАРНАВА (@kativarnava) on

Հետեւորդները գնահատել են հումորն ու սկսել մեկնաբանություններ գրել. «Գլուխգործոց լուսանկար», «Ծիծաղեցի, երեխային արթնացրի», «Մոդելների ծանր կյանքն առանց չափազանցումների»։

Բոլորովին վերջերս աստղային ընկերուհիները եկել էին Երեւան եւ զվարճացել ընկերների շրջապատում։



© NEWS.am STYLE