Իշխանությունները «Գահերի խաղ»-ի աստղից տարել են ութամյա երեխային (վիդեո)

14:43   15 օգոստոսի, 2019

Հրեական արմատներով դերասանուհի Ջոզեֆին Գիլանը, որը կուլտային «Գաերի խաղը» սերիալում խաղացել է մարմնավաճառ Մարեայի դերը, հավաստիացնում է, որ Իսրայելի սոցիալական ծառայությունը «առեւանգել է» իր ութամյա երեխային։

«Իմ սիրտը կոտրված է։ Երեխայիս գիշերվա կեսին առեւանգում է իսրայելական խմանակալության ծառայությունը։ եվ այն ես պատկերացնում չունեմ՝ որտեղ է նա։ Այս կադրերը խելագարության կհասցնեն յուրաքանչյուրին, ով սիրտ ունի»,- գրել է Գիլանը։ Տեսանյութը, որում պատկերված է՝ ինչպես են նրա ընկերուհուց տանում Գլորիային, Գիլանը հրապարակել է Twitter-ում։

Հաջորդ հրապարակման մեջ Գիլանը բողոքել է, որ իրեն թույլ չեն տալիս դստեր մոտ եւ քրաուդֆանդինգ արշավ հայտարարել՝ հույու ունենալով գումար հավաքել փաստաբանի ծառայությունների եւ իշխանությունների գործողությունները բողոքարկելու համար։ Նա խոստովանել է, որ վերջին շրջանում չի կարողացել աշխատել, այդ պատճառով չի կարող առանց կողմնակի օգնության վճարել փաստաբանի ծառայությունների համար։  

Картинки по запросу марея игра престолов

Ջոզեֆին Գիլանը ճանաչում է ձեռք բերել «Գահերի խաղը» հայտնի սերիալում մարմնավաճառ Մարեայի կերպարը մարմնավորելուց հետո։ Daily Maiy-ը հայտնում է, որ Գիլանը բարդ մանկություն ու երիտասարդւթյուն է ունեցել. նա վերապրել է բռնաբարություն, կախվածություն ալկոհոլից եւ թմրամիջոցներից։ Նրան եւս որդեգրել են։



© NEWS.am STYLE