«Նկարահանում». Հասմիկ Խոջյանը՝ վառ զգեստով

11:47   15 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապրակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ գույնի զգեստ է կրում, որը զարդարված է ծաղիկներով։ Լուսանկարն արվել է մեքենայում։ Հասմիկն արտահայտիչ շպար է ընտրել եւ խոշոր ականջօղեր։ «Նկարահանում»,- այս հեշթեգն է օգտագործել նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին դեղին տոպ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն էր տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղեր։ «Եկեք մեկնաբանենք միայն էմոջիներով։ Ո՞րն է քո ամենասիրելի էմոջին»,- երկրպագուներին էր դիմել դերասանուհին։



© NEWS.am STYLE