«Իմ ընտանիք, իմ սեր». Սարգիս Գրիգորյանի ջերմ լուսանկարը

15:43   15 օգոստոսի, 2019

Սիրված դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի եւ գեղեցկուհի դուստրերի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Իմ ընտանիք, իմ սեր»,- լուսանկարը ջերմ մակագրել է դերասանը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սարգիս Գրիգորյանը պատկերված էր կնոջ՝ Մանոյի հետ։ Զույգը դասական հագուստ էր ընտրել։ Մանո Գրիգորյանը շքեղ զգեստ էր կրում, որը համադրել էր խոշոր ականջօղերի, ինչպես նաեւ արտահայտիչ շպարի հետ։ «Ի՞նչն է կարեւոր՝ ներսի, թե դրսի գեղեցկությունն ու ներդաշնակությունը...»,- մեկնաբանություններում գրել էր դերասանը։  



© NEWS.am STYLE