Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին որդու հետ գաղտնի մեկնել են Իբիցա

15:19   15 օգոստոսի, 2019

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին որոշել են հանգիստ կազմակերպել եւ մեկնել են Իբիցա։ Մեգան Մարքլի ծննդյան օրն անաղմուկ նշելուց հետո զույգը մեկնել է Բալեարյան կղզիներ։ Փոքրիկ Արչին ծնողների հետ է եղել։ Այս ճամփորդությունը նրա համար առաջինն էր։ Նրանք այդ մասին ամբողջ աշխարհին չեն հայտարարել։ Մասնավոր ինքնաթիռից եւս չեն հրաժարվել։

Картинки по запросу меган маркл ибица

Լրագրողներին չի հաջողվել պարզել, թե կոնկրետ որտեղ են ժամանակ անցկացրել ամուսինները, սակայն քանի որ զույգը սիրում է գաղտնիություն, կարելի է ենթադրել, որ նրանք մասնավոր վիլա են վարձել հանգիստ վայրում, գրում է Mirror-ը։

Հաղորդվում է նաեւ, որ զույգը մի քանի ուղեվարի է վարձել, որոնք լավ գիտեն տեղանքը։ Մարքլն առաջին անգամ չի այցելում Իբիցա։ 2016թ.-ին ապագա դքսուհին ընկերների հետ հանգստացել է Միջերկրական ծովի ափին։ «Ֆորս մաժորներ» սերիալի դերասանուհին այդ ժամանակ հմայիչ լուսանկարներ էր հրապարակում Instagram-ում։ Դրանցից մեկում երեւում է՝ ինչպես է Մարքլն արեւայրուք ընդունում բիկինիով։

Меган Маркл на отдыхе до своего замужества

Լուսանկարները՝ մամուլի ծառայությունների արխիվ, Legion-media



© NEWS.am STYLE