«Դու իմ տիեզերքն ես, իմ սիրտը, իմ ժպիտը». Լիլիթ Բաբասյանի շնորհավորանքը որդուն

18:45   15 օգոստոսի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի եւ կնոջ՝ Լիլիթի որդին նշում է հինգամյակը։ Այդ առիթով Լիլիթ Բաբասյանն իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում որդու մասնակցությամբ կադրեր են ներառված։

View this post on Instagram

A post shared by ПП НУТРИЦИОЛОГ МОТИВАЦИЯ (@lilitbabasyan__oganesian) on

Սոցիալական ցանցում արված հրապարակումը Լիլիթն ուղեկցել է ջերմ մեկնաբանությամբ։ «Շնորհավոր ծնունդդ, իմ կյանք։ Յուրաքանչյուր մայրիկի համար իր երեխան ամենա ամենան է, բայց դու իմ տիեզերքն ես, իմ սիրտը, իմ ժպիտը ում իմ տխրությունը։ Իմ Ալեքսանդր, առանց քեզ ամբողջ աշխարհը դատարկ է ինձ համար ու ոչինչ պետք չէ։

Իմ որդի, շնորհակալ եմ, որ ինձ հետ ես, որ ունեմ քեզ։ Իմ տղա, քեզ ցանկանում եմ ամուր առողջություն մաղթել, ուզում եմ, որ անհոգ մանկություն ունենաս, որ միշտ ժպտաս։ Բայց դեւ ինձ խոստացել ես, որ իսկական տղամարդ ես դառնալու։ Ես քեզ սիրում եմ, իմ անսահմանություն։ Մենք արդեն հինգ տարեկան ենք. իրականացավ եւս մեկ երազանք. դու ընկեր էիր ուզում՝ շուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը ներկայացել էր անճանաչելի կերպարում։ Կադրում նա գանգուր վարսերով էր, կրում է ամառային վերնաշապիկ, պիջակ։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Ի՞նչ կասեք այս ոճիս մասին»։



© NEWS.am STYLE