Disney ստուդիան հրապարակել է «Լեդին եւ Թափառականը» մուլտֆիլմի ռեմեյքի շների լուսանկարը

20:36   15 օգոստոսի, 2019

«Disney Twenty Three» ամսագրի շապիկին են հայտնվել շները, որոնք «Լեդին եւ Թափառականը» մուլտֆիլմի ռեմեյքում խաղացել են գլխավոր դերերը։ Լեդիի դերը բաժին է հասել սպանիել Ռոզին, իսկ Թափառականին կմարմնավորի Մոնտեն։ Շները կխոսեն Թեսա Թոմփսոնի եւ Ջասմին Թերուի ձայներով։

Ֆիլմում բոլոր դերերը կատարել են շները, որոնց նկարահանումների ավարտից հետո ապաստան են տվել։ Առայժմ տեղեկատվություն չկա՝ արդյոք ֆիլմում համակարգչային անիմացիա օգտագործվում է, թե ոչ՝ շներին «ստիպելու համար» բացել բերանը, թե դերասանները պարզապես հնչյունավորում են նրանց մտքերը։

via GIPHY

Հիշեցնենք՝ «Լեդին եւ Թափառականը» ֆիլմի ռեժիսորը Չարլի Բին է՝ «Լեգո Նինձյագո» անիմացիոն ֆիլմի ռեժիսորը։ «Լեդին եւ Թափառականը» ֆիլմը Disney-ի սթրիմինգային պլատֆորմ կթողարկվի նոյեմբերի 12-ին։



© NEWS.am STYLE