«Այն մասին, թե ինչպես պետք չէ մարզվել». Էմմի

22:45   15 օգոստոսի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում։ Կադրում Էմմին դասական հագուստով է, ինչի վերաբերյալ էլ կատակել է մեկնաբանություններում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Էմմին սեւ տաբատ է կրում, որը համադրել է պուտավոր բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում են սեւ բարձրակրունկները։ Էմմին պարզ սանրվածք է ընտրել (մազերը հավաքված են) եւ արտահայտիչ շպար։ «Այն մասին, թե ինչպես պետք չէ մարզվել»,- լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին մեղմ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Էմմին ոճային զգեստ էր կրում եւ պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE