Պուգաչովային կալանք է սպառնում․ մեղավորը ցանկապատն է

22:16   15 օգոստոսի, 2019

Երգչուհի Ալլա Պուգաչովային կարող է մինչեւ 15 օր, կամ 50 ժամ պարտադիր աշխատանքի ադմինիստրատիվ կալանք սպառնա։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։

Этот забор и возмутил чиновников. Фото: Игорь ПОЛЯКОВ

2018թ․-ի դեկտեմբերին երգչուհու դեմ ադմինիստրատիվ խախտման համար արձանագրություն է կազմվել․ պատճառը՝ Մերձմոսկովյան շրջանի տան շուրջ առկա ցանկապատն է, որը Պուգաչովայի հարեւաններին արգելում է օգտվել ջրից։

Дача поросла плющом. Фото: Игорь ПОЛЯКОВ

Աստղի անշարժ գույքի հետ կապված խնդիրները սկսվել են փաստաբան Միխայլովի բողոքից, որը դիմել էր մայրաքաղաքի դատախազություն բողոքով, որ Օդինցովո շրջանի Գրյազ գյուղում գտնվող Մաքսիմ Գալիկինին պատկանող շքեղ առանձնատունը «խախտում է սահմանված օրենքները»։ Հատկապես՝ այն գերազանցում է երեք հարկը եւ թույլատրելի բարձրությունը՝ 20 մետրը։

Картинки по запросу алла пугачева инстаграм

Անցած տարի երգչուհին չէր վճարել երեք հազար ռուբլի, ինչի պատճառով տուգանքը կրկնապատկվել էր։ Այդուհանդերձ այլ աղբյուրներ, որոնց հետ զրուցել են լրագրողները, նշել են, որ արտիստուհին արդեն մոտ տասը տարի այդ տանը չի բնակվում։



© NEWS.am STYLE