Նաստյա Կամենսկիխը հերթական համարձակ ֆոտոշարքով զայրացրել է հետեւորդներին

23:14   15 օգոստոսի, 2019

Հայտնի ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում, ինչն էլ հրապարակել է իր Instagram-ում։ Կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել ժանյակավոր ներէնազգեստով, որը ընդգծել է նրա կազմվածքը։

Настя Каменських

Աստղի ներքնազգեստի վերեւի հատվածը ծածկում է կրծքի միայն ներքեւի հատվածը, վարտիքը բարձր գոտիով է։ Համարձակ շպարն ու մուգ շրթներկը լրացնում են կերպարը։

Настя Каменських

Երկրպագուները մեկնաբանությունների հատվածում իսկական «ճակատամարտ» են կազմակերպել։ Ոմանք երգչուհուն անվանում են անառակ ու անպատկառ, ոմանք՝ «սեւ հովազ»։ Օգտատերերը Կամենսկիխին համեմատում են թեթեւաբարո աղջկա հետ եւ գրում են, որ կարող է աշխատել էսկորտ ծառայությունում, սակայն նրա հավատարիմ երկրպագուները միանգամայն դեմ են եւ նշում են, որ Պոտապի հետ ամուսնությունից հետո Նաստյա ավելի սեքսուալ է դարձել։



© NEWS.am STYLE