Ավազ, օձ, Օլիվիա. «Միսս տիեզերքը» մերկացել է հայտնի ամսագրի ֆոտոշարքի համար (ֆոտո)

11:15   16 օգոստոսի, 2019

«Միսս տիեզերք 2012» մրցույթի հաղթող Օլիվիա Կալպոն նկարահանվել է ոչ միայն մերկ, այլեւ խոշոր պիթոնի «գրկում»։ Ամերիկացի մոդելը տեսախցիկի առաջ ամբողջությամբ մերկացել է «Sports Illustrated» ամսագրի համար, որը հայտնի է ճանաչված կանանց մասնակցությամբ գեղեցիկ ֆոտոշարքերով։

«Ցնցեցիր երեւակայությունը, շքեղ կազմվածք», «Շքեղ աղջիկ, հնարավոր չէ աչք տրել», «Այնքան սլացիկ, կիսվեք սննդակարգի գաղտնիքներով», «Երազանք, ոչ թե կին», «Վախեցնող չէ՞ր նկարահանվել օձի հետ»,- Օլիվիային գրել են հետեւորդները։

Շատերն են նկատել , որ Օլիվիայի մատը դրել է օձի գլխի հատվածում։ Նա գրել է, որ ինքն էլ չգիտի՝ ինչու է որոշել նման բան անել՝ կամ՛ նրան «գրկելու», կա՛մ շոյելու համար...

Ամեն դեպքում, Օլիվիան գեղեցիկ տեսք ունի եւ ոչ գռեհիկ։



© NEWS.am STYLE