Կարճ շորտ, վառ շապիկ. Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

10:41   16 օգոստոսի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրն արվել է Հոլիվուդում։ Երգչուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է կանաչ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են պայուսակն ու արեւային ակնոցը։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում սրտիկի տեսքով սմայիկ է օգտագործել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Հռիփսիմեն մուգ գույնի շապիկ էր կրում, որը համադրել էր նուրբ վզնոցի հետ։ Երգչուհին նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարով էր. շուրթները ներկված էին կարմիր շրթներկով։ Հռիփսիմեն լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել էին նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE