Սպորտային կոշիկներ, շորտ. Անուշիկ Ալավերդյանի ոճային լուսանկարը Թբիլիսիից

13:48   16 օգոստոսի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը Թբիլիսիում արված լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է վառ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել է սեզոնի ամենաթրենդային պայուսակը։ Անուշիկ Ալավերդյանը սպիտակ սպորտային կոշիկներ է ընտրել եւ արեւային ակնոց։ «Հին Թբիլիսի»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում հմայիչ երգչուհին ոճային կերպարում էր. նա բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր վառ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ շպարը։ «Արձակուրդ»,- այս հեշթեգն էր օգտագործել երգչուհին՝ նշելով նաեւ, որ լուսանկարն արվել է Թբիլիսիում։



© NEWS.am STYLE