«Ֆեյքերի որսի սեզոնը հայտարարում եմ բացված». Մկրտիչ Արզումանյան

11:42   16 օգոստոսի, 2019

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ եւս դերասանը հետաքրքիր գրառում է արել։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը զինվորական վերնազգեստ է կրում եւ մոխրագույն գլխարկ։ «Ֆեյքերի որսի սեզոնը հայտարարում եմ բացված»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Ավելի վաղ դերասանը ներկայացել էր զվարճալի կերպարում։ Հումորիստը լողափին էր, իսկ կադրին կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մեր գործն էլ գործ չի: Ամբողջ օրը ջրի ու ավազի մեջ...»։



© NEWS.am STYLE