Ելենա Բորիսենկոն՝ էլեգանտ կերպարում

14:15   16 օգոստոսի, 2019

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն, որը վերջերս կտրուկ փոխել էր սանրվածքը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, թափանցիկ շապիկ է կրում, որը համադրել է էլեգանտ շրջազգեստի հետ։ Դերասանուհին մարգարտյա աքսեսուարներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ելենա Բորիսենկոն վառ կերպարում էր։ Նա կարմիր պիջակ էր ընտրել, որը համադրել էր բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։



© NEWS.am STYLE