Օլգա Բուզովային եւ Օլեգ Մայամիին «բռնացրել են» համբուրվելիս

14:54   16 օգոստոսի, 2019

«Դոմ 2» հեռուստանախագծի նախկին մասնակից Օլեգ Մայամին Instagram-յան էջում հայտնել է, որ սկանդալային տեսանյութը հրապարակել են առանց իր թույլտվության։ Նա հիշեցրել է, որ տեսանյութը ինչ-որ նախագծի թողարկման մասն է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от BUZOVA FAN (@buzaqua_fan)

«Այսօր ադմինիստրատորն առանց իմ գիտության տեղադրել է տեսանյութը։ Ես եւ Օլյան հարաբերությունների լավագույն շրջանում չենք, այդ պատճառով նրա մասնակցությամբ թողարկումն առայժմ չի լինի»,- հայտարարել է Օլեգը։

Աստղերի հնարավոր սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են դեռ 2019թ.-ի մարտին, երբ Մայամին ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել Բուզովայի հետ։ Այդ պատմությունը շարունակություն է ստացել միայն այժմ։

Поцелуи с Бузовой не мешают Майами отдыхать в компании сразу нескольких моделей

Երաժիշտի հրապարակումը զարմացրել է երկրպագուներին, որոնք ենթադրել են, որ աստղերն արդեն մի քանի շաբաթ թաքցնում են սիրավեպը։ «Ես պարզապես շոկի մեջ եմ։ Մայամին եւ Բուզովան, իհարկե, միասին վատ չեն նայվում, սակայն տեսանյութը տհաճ է», «Օլեգը պարզապես փորձում է մեծացնել իր շոուի դիտումները, այդ պատճառով էլ կանչել է Օլյային», «Միգուցե մենք ինչ-որ բան չգիտենք», «Այս երկուսը չափազանց տարօրինակ են համբուրվում»,- իրենց կարծիքներն են գրել երկրպագուները։

Картинки по запросу олег майами



© NEWS.am STYLE