«Սպանել Բիլլին», «Գարշելի ութնյակը» եւ այլն. Քվենտին Տարանտինոյի թոփ ֆիլմերը

20:35   16 օգոստոսի, 2019

Արդեն վարձույթ դուրս եկած Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ... Հոլիվուդում» 9-րդ ֆիլմը ռեզոնանսային է դարձել. հանդիսատեսը բաժանվել է 2 ճամբարի՝ նրանց, ում կինոնկարը սարսափելի դուր է եկել, եւ նրանց, որոնք դրա մեջ նվազագույնը ոչ մի յուրահատուկ բան չեն տեսել: Ինչ էլ որ լինի, ֆիլմն այս կինոսեզոնին ամենաքննարկվող իրադարձությունն է, եւ NEWS.am STYLE-ը տեղին համարեց կազմել Տարանտինոյի ֆիլմերի վարկանիշային թոփը... Ոչ օբյեկտիվ չհամարվելու համար մենք որոշեցինք տեղերը բաշխել կինոյի մասին 2 ամենահեղինակավոր IMDb եւ Kinopoisk կայքերի ընդհանրացված վարկանիշի տվյալների համաձայն:

«Մահվան ապացույց»

10-րդ տեղ, վարկանիշը՝ 14.0 (IMDb՝ 7.0, Kinopoisk՝ 7.0)

Տարեթիվը՝ 2007

Գլխավոր դերերում են՝ Կուրտ Ռասելը, Ռոզարիո Դոուսոնը, Զոի Բելլը, Թրեյսի Թոմսը, Վանեսա Ֆերլիտոն…

Հասույթը՝ 30 207 393 դոլար:

Երեք չիրլիդերշները որոշում են զվարճանալ եւ ուղեւորվում են տեղական արագ սննդի կետ: Նրանք անգամ չեն կասկածում, որ այս անգամ իրենց սպասում է տղամարդկանց կողմից հատուկ հետաքրքրություն: Կասկադյոր Մայքն իր ավտոմեքենայից թաքուն հետեւում է նրանց: Նա արագ ընթացք է սիրում եւ դեմ չէ մինչեւ տուն տանել համակրելի աղջկան: Նա նաեւ կարծում է, որ ջրից չոր դուրս կգա նույնիսկ ամենասարսափելի վթարի դեպքում:

«Ջեքի Բրաուն»

9-րդ տեղ,  վարկանիշը՝ 14.6 (IMDb՝ 7.5, Kinopoisk՝ 7.1)

Տարեթիվը՝ 1997

Գլխավոր դերերում են՝ Փեմ Գրիերը, Սեմյուել Լ.Ջեքսոնը, Ռոբերտ Ֆորթսերը, Բրիջիթ Ֆոնդան...

Հասույթը՝ 39 673 162 դոլար:

Ֆիլմը բեմադրվել է Էլմոր Լեոնարդի վեպի հիման վրա: Ջեքի Բրաուն անունով հերոսուհին օդանավի ուղեկցորդ է եւ վաստակում է զենքի վաճառականի համար մաքսանենգությամբ երկիր կանխիկ փող բերելով: Ամեն ինչ հոյակապ է մինչեւ այն պահը, երբ նրան կալանավորում են դաշնային գործակալները:

«Սպանել Բիլին - 2»

8-րդ տեղ, վարկանիշը՝ 15.4 (IMDb՝ 8.0, Kinopoisk՝ 7.4)

Տարեթիվը՝ 2004

Գլխավոր դերերում են՝ Ումա Թուրմանը, Դեւիդ Քերեդինը, Մայքլ Մեդսենը, Դերիլ Հաննան...

Հասույթը՝ 152 159 461 դոլար:

Սպանելով բանդայի 2 անդամի, Նեւեսթան միայն կիսով չափ է մոտեցել նպատակին: Հիմա հերթում են Բադ եւ Էլլի  Դրայվերները: Եվս 2 վտանգավոր քայլ վերջին գոտեմարտից առաջ, որի ժամանակ նա պետք է սպանի Բիլին:

«Գարշելի ութնյակը»

7-րդ տեղ, վարկանիշը՝ 15.6 (IMDb՝ 7.8, Kinopoisk՝ 7.8) 

Տարեթիվը՝ 2015

Գլխավոր դերերում են՝ Կուրտ Ռասելը, Սեմյուել Լ.Ջեքսոնը, Թիմ Ռոթը, Մայքլ Մեդսենը...

Հասույթը՝ 155 760 117 դոլար:

ԱՄՆ-ն՝ քաղաքացիական պատերազմից հետո: Գլուխների լեգենդար որսորդ Ջոն Ռութը՝ «Կախող» մականունով, ուղեկցում է բանտարկյալին: Ճանապարհին նրանց են միանում եւս մի քանի ճանապարհորդներ: Ձնամրրիկը ընկերախմբին ստիպում է պատսպարվել ճամփից դուրս գտնվող կրպակում, որտեղ արդեն բավականին խայտաբղետ ընկերակցություն էր տեղավորվել՝ կոնֆեդերատների գեներալ, մեքսիկացի, կովբոյ… Եվ նրանցից մեկը նա չէ, ում փոխարեն ներկայանում է:

«Սպանել Բիլին»

6-րդ տեղ, վարկանիշը՝ 15.6 (IMDb՝ 8.1,  Kinopoisk՝ 7.5)  

Տարեթիվը՝ 2003

Գլխավոր դերերում են՝ Ումա Թուրմանը, Լյուսի Լյուն, Վիվիկա Ա.Ֆոքսը, Ջուլի Դրեյֆուսը...

Հասույթը՝ 180 949 045 դոլար:

Ամուսնական արարողության ժամանակ «Սեւ Մամբա» մականունով հղի վարձու մարդասպանի վրա կրակում է Բիլ անունով մարդը:

Չորս տարի կոմայի մեջ գտնվելուց հետո Նեւեսթան ուշքի է գալիս: Նա այրվում է նրանց գտնելու ցանկությամբ, ովքեր իրեն դավաճանել էին: Հիմա միայն անողոք վրեժը կհանգստացնի Սեւ Մամբայի սիրտը, եւ նա սկսում է հերթով սպանել Բիլի բանդայի բոլոր անդամներին՝ պարագլխին թողնելով վերջում:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE