Զարմանալի. ինչ հմտություններ ունի Քեյթ Միդլթոնի երեխաների դայակը

19:44   16 օգոստոսի, 2019

Քեմբրիջի դուքսերի երեխաների դայակ Մարիա Բորալոն ավարտել է Անգլիայի Նորլանդ հեղինակավոր քոլեջը։ 1892թ.-ից  այն ավարտել է ավելի քան 10 հազար պրոֆեսիոնալ, որոնք աշխատել են ամենաճանաչված անձանց մոտ՝ սկսած հայտիներից, մինչեւ թագավորական ընտանիքներ:

Դայակը թագավորական ընտանիքում հայտնվել է առաջնեկի ծնունդից հետո։ Նա օգնում է Քեմբրիջի դուքսերի երեք երեխաների՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոտայի եւ արքայազն Լուիի դաստիարակության հարցում։ 37-ամյա Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի համար այս զարմանալի դայակը վաղուց արդեն ընտանիքի անդամ է դարձել։

Մարիան մշտապես զուսպ է եւ անթերի հագնված։ Բայց սրանք ամենեւին էլ բոլոր հատկությունները չեն, որոնք հարկավոր են թագավորական ժառանգների հետ աշխատանքի համար։ Անգլիական էլիտար «Մերի Փոփինսը» պետք է սիրող, բարի, ազնիվ, ստեղծագործող, աշխատասեր, պատասխանատու եւ կազմակերպված լինի։ Կինը, որը հոգ է տանում բրիտանական գահի ժառանգորդների երեխաների մասին, պարտականությունների երկար շարք ունի, սակայն քչերը գիտեն, որ Բորալոն սովորական դայակի համար յուրօրինակ կարողություններ ունի։

Դայակների դպրոցի ուսումնական ծրագրում ներառված են կուրսեր, ինչպես իսկական լրտեսների դեպքում։ Պարզվում է՝ Իսպանիայում ծնված Բորալոն վտանգավոր իրավիճակում մեքենան վարելու կուրսեր է անցել եւ կարող է հպարտանալ ինքնապաշտպանության կարողություններով, որոնք եւս սովորել է քոլեջում։

Լուսանկարները՝ Legion Media, Getty Images



© NEWS.am STYLE