«Աստղային պատերազմներ»-ի ֆրանշիզայի մոտիվներով թողարկվել է Բարբի տիկնիկների նոր հավաքածու

22:46   16 օգոստոսի, 2019

Հայտնի Բարբի տիկնիկները դարձել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսները։ Նման օրիգինալ կերպով սիրելի խաղալիքի ստեղծողները որոշել են նշել 60-ամյակը։ Այս մասին հայտնում է Gizmodo-ն։

Հավաքածուն ներառում է երեք մոդել՝ արքայադուստր Լեա, դրոիդ R2D2 եւ Դարտ Վեյդեր։ Հետաքրքիր է, որ Դարտ Վեյդերը, որը ֆիլմում տղամարդու կերպար է, ներկայացված է, որպես աղջիկ, ինչպես նաեւ դրոիդ R2D2-ը։ Նաեւ նշենք, որ դրոիդն ունի պայուսակ։

Հետաքրքիրն այն է, որ այս հավաքածուի մոդելները չեն ունենա սովորական դարձակ շեկ վարսերը։ Լեա Բարբիին կարելի է ճանաչել զգեստով ու օձիքով, Բարիբի Դարտ Վեյդերը կրում է կոստյում, Բարբի R2-D2-ը կտարբերվի կապույտ վարսերով եւ 1960-ականների կոստյումով։ Նման կերպարներով տիկնիկները հասանելի կլինեն կայքերում եւ խանութներում։

фото

Հավաքածուի դիզայներ Ռոբերտ Բեստը խոստովանել է, որ նոր հավածուի վրա աշխատելը դյուրին է եղել, քանզի նա ինքը հանդիսանում է «Աստղային պատերազմներ»-ի երկրպագուն։ Ավելին, Ռոբերտին հետաքրքիր է հետեւել, թե ինչ կստացվի մշակությաին երկու ֆենոմենի՝ Ջորջ Լուկասի ֆիլմի ու հայտնի տիկնիկների միավորումը։



© NEWS.am STYLE