Մաքսիմ Վիտորգանի երիտասարդ դուստրը ներողություն է խնդրել նրա նոր սիրելիից

23:14   16 օգոստոսի, 2019

28-ամյա Նինո Նինիձեն եւ 46-ամյա Մաքսիմ իտորգանը միասին վայելում են իրենց հանգիստը։ Աստղային զույգին միացել են նաեւ նրանց նախկին ամուսնություններից ծնված երեխաները։

Նինոն ունի երեք երեխա, որոնք ծնվել են 39-ամյա դերասան Կիրիլ Պլետնեւի հետ ամուսնությունից։ Մաքսիմը դաստիարակում է 23-ամյա Պոլինային, 18-ամյա Դանիլին, որոնք առաջին ամուսնությունից են եւ 2-ամյա որդուն՝ Քսենիա Սոբչակի հետ ամուսնությունից։ Նինիձեի եւ Պոլինայի միջեւ ջերմ հարաբերություններ են ձեւավորվել։ Նոր դերը փորձելու համար դերասանուհուն Պոլինայի օգնությունն է անհրաժեշտ եղել։ Լեգենդար ազգանվան ժառանգը հանդես է եկել օպերատորի դերում։

Полина Виторган и Нино Нинидзе

Դերասանուհին կրում է զոլավոր զգեստ, արեւային ակնոցը նրա կերպարին հետաքրքրություն է հաղորդում։ Տեսանյութի սկզբում Նինոն տրամադրվում էր, որօեսզի կարդա մոնոլոգը, սակայն նրան իր ծիծաղով խանգարում է Պոլինան, իսկ իրավիճակը շտկելու համար նա ասում է․ «Կներես, կներես։ Վերջ, փորձենք եւս մեկ անգամ», - կադրում լավում է Պոլինայի ձայնը։

Նինիձեն հումորով է վերաբերում անհաջող նկարահանմանը։ «Երբ փորձդ ձայնագրում ես Պոլինա Վիտորգանի հետ», - հեգնանքով հոլովակին կից գրել է նա։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE