Լիլիթ Կարապետյանի եւ որդու ջերմ լուսանկարը

23:44   16 օգոստոսի, 2019

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում երգչուհին պատկերված է որդու՝ Կարենի հետ։ Մայր ու որդի կրում են հայկական տարազ։ Հրապարակումներին կից Լիլիթը գրել է․ «Կարենս, բարի գալուստ»։

Ավելի վաղ երգչուհին արխիվային լուսանկարներ էր հրապարակել։ Կադրերում նա պատկերված էր եղբոր՝ Կարենի հետ։ Հրապարակումներին կից Լիլիթը շնորհավորել էր եղբոր տարեդարձը․ «Իմ Կարեն, կարոտել եմ։ Ծնունդդ շնորհավոր, իմ սիրուն»։



© NEWS.am STYLE