Աննա Սեմենովիչն անսպասելի ու շոկային հայտարարություն է արել

11:11   17 օգոստոսի, 2019

Երգչուհի Աննա Սեմենովիչը որոշել է անկեղծ զրույցի բռնվել հետեւորդների հետ եւ հենց այդ պահին էլ ստացել է հասարակության համար բավականին սադրիչ հարց։ Երգչուհուն հարցրել են՝ տղամարդու, թե կնոջ է նախընտրում սեքսուալ հարաբերությունների համար։ Քանզի արտիստուհու բիսեքսուալ լինելու մասին խոսակցություններ են շրջանառվում։

Сторис Анны Семенович

Սեմենովիչը, որի գլխավոր արժանիքը նրա հինգերորդ համարի կուրծքն է համարվում, հարցից չի խուսափել եւ խոստովնել է, որ «կանանց ավելի շատ է սիրում, քանի որ նրանք ավելի գեղեցիկ են», սակայն անկողնում նախընտրում է տղամարդկանց։

Մի խոսքով Սեմենովիչի սեքսուալ օրիենտացիայի մասին խոսակցությունները պատահական չեն, քանի որ երգչուհին՝ լինելով 39 տարեկան, ունենալով բավականին գայթակղիչ արտաքին, ոչ մի անգամ ամուսնացած չի եղել եւ տղամարդու հետ լուրջ հարաբերություններ չի ունեցել։ Իբր, ժամանակին նա հանդիպում էր գործարար Դմիտրիի հետ, որի մասին ոչինչ հայտնի չէր, սակայն հարսանիք տեղի չունեցավ։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE