Մեղմ շպար, գույնզգույն ծաղիկներ․ Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում

10:44   17 օգոստոսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակել, որոնցում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կարդում երգչուհին սեւ, ամառային վերնաշապիկ է կրում։ Մեղմ շպարով է, վարսերը գեղեցիկ հավաքված են։ Լիլիթի կերպարն ամբողջացնում են զարդերը։ Առջեւում գույնզգույն վարդերի մեծ փունջ է։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին գրել է․ «... ու այս վարդերը բնական են»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն էր տվել մեղմ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Երգչուհու էջը լի էր դրական մեկնաբանություններով, հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Միշտ գեղեցիկ, առանց խոսքերի, ավելացնելու ոչինչ չկա»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE