Առանց շպար, լողազգեստ․ Մայա Պողոսյանի ծովափնյա լուսանկարը

12:44   17 օգոստոսի, 2019

El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Մայա Պողոսյանն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետ անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ներկայացել է ամառային ու բնական կերպարում։ Նա առանց շպարի է, կրում է կանաչ երանգի լողազգեստ։ Լողափնյա կադրին կից գեղեցկուհին բարի լույս է մաղթել իր հետեւորդներին։

Ավելի վաղ Մայա Պողոսյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կադրին կից գեղեցկուհին ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մենք երջանիկ ենք այնքան ժամանակ, մինչ մեր ուղեղներում չի առաջանում հարցը՝ երջանի՞կ ենք արդյոք մենք»։



© NEWS.am STYLE