Բուզովան Լենինգրադի շրջափակման մասին կատակից հետո փակել է իր ինսթագրամը

14:14   17 օգոստոսի, 2019

Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան սահմանափակել է իր Instagram-ի հասանելիությունն այն բանից հետո, երբ Լենինգրադի շրջափակման մասին կատակը մեծ սկանդալ բարձրացրեց, հայտնում է tvrain.ru-ն։ Բուզովան Ռուսաստանի ամենահայտնի ինսթագրամյան բլոգերն է, ունի ավելի քան 16 միլիոն հետեւորդ։

Այժմ Բուզովայի էջին հետեւելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել էջին։

Ольга Бузова назвала себя блокадницей

Հեռուստահաղորդավարուհին այժմ գտնվում է Բալիում, որտեղ հանկարծակի կերպով հայտնվել է սկանդալի կիզակետում։ Աստղը կարճ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է ուտելու ընթացքում։ Երբ նրա ափսեն դատարկվում է, նա լպստում է այն, ինչից հետո ասում է՝ «Ես «блокадница» եմ»։ 



© NEWS.am STYLE