Վառ շրթներկ, արտահայտիչ աչքեր․ Տաթեւ Սարգսյանի նոր լուսանկարն ու խորհրհդավոր գրառումը

14:42   17 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է հմայիչ կերպարում։ Դերասանուհին վառ դիմահարդարմամբ է․ մուգ մանուշակագույն երանգի շրթներկ, արտահայտիչ աչքեր։ Քնքուշ կադրին կից Տաթեւը գրել է․

«Էստեղ ես դեռ չգիտեի, թե ինչքան դանդաղ կարող է ընթանալ ժամանակը, երբ այլևս չես շտապում: Չգիտեի, թե ինչքան շատ է սիրտս ցավելու երկու ամսից և կիսվելու մի քանի մասի: Չգիտեի, որ այդ խորթ ընթացքում ` պարզապես պահն է հասունանում, որպեսզի ` ժամացույցի սլաքները շուտով կուլ տան լռությունը, իսկ լավն ու լուսավորը ներս թողնեն իմ կյանք: Չգիտեի, որ սարերը ծնկներից կարող են լինել, այն մարդու համար, ով որոշել է քայլ անել: Չգիտեի, որ շուտով ժամանակն է գալու հրաժարվել նրանից, ինչ իմը չի էլ եղել երբեք և գնալ այնտեղ, ուր ամենինչն ինձ համար է ..»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վագրային պրինտով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Տաթեւ Սարգսյանը վառ դիմահարդարում էր ընտրել եւ նուրբ վզնոց։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։ Դերասանուհին եւս մեկ լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Տաթեւիկ Ադումյանի հետ։ «Նոր սկիզբ»,- այս հեշթեգն էր օգտագործել Տաթեւ Սարգսյանը։



© NEWS.am STYLE