«Ամառ, սիրում եմ քեզ»․ Լիլիթ Կարապետյանի լուսանկարը լողավազանից

16:48   17 օգոստոսի, 2019

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։  Կադրում երգչուհին գտնվում է լողավազանում։ Առանց շպարի է, վարսերը հավաքված են։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Ամառ, սիրում եմ քեեեեեզ»։

Ավելի վաղ Լիլիթ Կարապետյանը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր որդու՝ Կարենի հետ։ Մայր ու որդի կրում էին հայկական տարազ։ Հրապարակումներին կից Լիլիթը գրել էր․ «Կարենս, բարի գալուստ»։



© NEWS.am STYLE