Պատրաստվում ենք ծով գնալ. ամենից անհրաժեշտ իրերի ցուցակը

23:13   10 հուլիսի, 2013

Տոմսերը գնված են, հյուրանոցը՝ պատվիրված, բայց հարկավոր է նաեւ ավարտել գործերը, տանը հսկայական աշխատանք անել, գնալ գեղեցկության սրահ եւ այլն… Կարեւոր խնդիր է նաեւ ճամպրուկը հավաքելը: Իսկ ի՞նչ է հարկավոր վերցնել ծովափ գնալիս: NEWS.am STYLE-ն առաջարկում է իր ցուցակը:

1. Լողազգեստ:

2. Երկու զգեստ. լողափային եւ երեկոյան:

3. Որակյալ արեւային ակնոց, որպեսզի ոչ միայն գեղեցիկ տեսք ունենաք, այլեւ հուսալիորեն պաշտպանեք աչքերն ուժեղ արեւից:

4. Կիսատաբատ:

5. Կիսաշրջազգեստ:

6. Երկու շապիկ:

7. Նորաձեւ վերնաշապիկ, որն անհրաժեշտության դեպքում կարելի է գցել այրված ուսերին, ինչպես նաեւ հագնել կիսաշրջազգեստի կամ կիսատաբատի հետ:

8. Երկարատեւ արշավների համար հարմար կոշիկ:

9. Հարմար բոկոտիկներ, որոնք սազում են ե՛ւ երեկոյան զգեստին, ե՛ւ քաղաքում զբոսանքի համար:

10. Թեթեւ տաբատ:

11. Զով երեկոների համար թեթեւ ժակետ:

12. Գլխարկ:

Բացի այդ, չմոռանաք ուղեւորության համար ամենից կարեւոր իրերը.

- դրամ եւ բանկային քարտ

- տոմս կամ ճամփորդական ուղեգիր

- ապահովագրություն

- անձնագիր, փաստաթղթերпаспорт, документы

- դեղատուն

- փորձված արեւից պաշտպանող կրեմ

- արեւահարումից հետոյի համար նախատեսված փափկացնող կրեմ, որը հարմար է նաեւ այրվածքների համար

- փաստաթղթեր եւ դրանց պատճենը

- հեռախոս եւ այն լիցքավորելու սարք

- մոծակների դեմ միջոց

- մանիկյուրի մկրատ, եղունգի խարտոց

- լուսանկարչական ապարատ:

Հիշեք, որ պետք չէ ճամպրուկը լցնել անպետք իրերով, քանի որ արձակուրդի ժամանակ նաեւ հաճելի է գնումներ կատարելը: Օրինակ՝ տարատեսակ պարոեներ, լողափային պայուսակներ, սրբիչներ, գլխարկներ, թեթեւ զգեստներ եւ այլն:



© NEWS.am STYLE